Ամեն ինչ ցույց է տալիս, որ ուզուրպատորները Րաֆֆի Հովհաննիսյանին հակադրելու, քննադատելու և մեղադրելու համար նյութ չունեն:
Ուստի մնում է պատրանք ստեղծել, որ ամեն ինչ լավ է:
Միևնույն ժամանակ տարբեր ճանապարհներով փորձում են.
1. վարկաբեկել նրան, և դա ունի հետևյալ բովանդակությունը. «հա-հա, հի-հի, դե վատն ա էլի, հո զոռով չի, սա եկավ, նա գնաց, սա զորակցեց, նա չզորակցեց, Րաֆֆու կողքի կանգնածը վատն է, այն մեկը վատ անցյալ ունի»: Այնպիսի տպավորություն է, որ տարբեր կենդանիների ձայների նմանակելով փորձում են ցեղ շպրտել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, ցեխն էլ ուղղելով կողքինների վրա, բայց դե արդյունքում իրենք են ցեխոտվում,
2. փորձում են մեկնաբանել Ր. Հովհաննիսյանին և տարաբնույթ վերլուծություններ անել՝ փորձելով դա տեղավորել իրենց պատկերացրած կորեկտության ու քաղաքական տերմինալոգիայի մեջ, արդյունքում հենց իրենք չեն տեղավորվում այդ սահմանումների մեջ և ստացվում է, որ ինքնավարկաբեկմամբ են զբաղվում:
Քանի գնում, այնքան համոզվում եմ, որ «Բարևի և սիրո հեղափոխությունը» ճիշտ ուղու վրա է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ArmanMushegyan/posts/468436386561055
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել