Բոլորս էլ շատ ենք սիրում կանանց։ Իսկ այժմ ժամանակն է, որպեսզի էլ ավելի սիրենք, քանզի, ինչպես պարզվել է, նրանք բավականաչափ անհրաժեշտ և օգտակար գյուտերի հեղինակներ են։ Սկսենք հերթով.
Աստրոլաբ
Երկնային մարմինների կորդինատները որոշող սարքավորումը հայտնագործել կամ կատարելագորել է կին գիտնական, փիլիսոփա, աստղագետ և մաթեմատիկոս Հիպատիա Ալեքսանդրացին մ.թ.ա 370 թվականին։
Շրջանաձև սղոց
Տաբիտտա Բեբբիթթը երկար ժամանակ հետևում էր, թե ինչպես են տղամարդիկ փայտը կտրատում հատուկ երկկողմանի բռնակներով սղոցով, որը պետք էր քաշել մե՛կ առաջ, մե՛կ հետ։ Չնայած որ երկու տղամարդու վրա էլ ծանրաբեռնվածությունը հավասարաչափ էր բաշխված, բայց սղոցը փայտը կտրում էր միայն այն ժամանակ, երբ առաջ էր գնում։ Հետ գնալիս փայտի հետ ոչինչ չէր կատարվում: Բեբբիթթը մտածեց, որ դա էներգիայի անիմաստ վատնում է և 1810 թ.–ին ստեղծեց շրջանաձև սղոցի նախատիպը, որն ավելի ուշ սկսեց օգտագործվել սղոցարանների արդյունաբերության մեջ։
Պերիսկոպ՝ սուզանավերի համար
1845 թ.-ին Սառա Մետերի կողմից արտոնագրված այս սարքավորման շնորհիվ հնարավոր եղավ սուզանավի հենց միջից չափել նկատելի օբյեկտի և նավի միջև եղած հեռավորությունը։
Աման լվացող սարք
Այն բանից հետո, երբ լվանալու արդյունքում աղախինը կոտրեց ամերիկուհի Ժոզեֆինա Կոկրեյնի սիրելի ճենապակե սպասքի ափսեները, կինը զայրացած հայտարարեց, որ կամ ինչ-որ մեկը կստեղծի սպասք լվացող մեքենա, կամ դա կանի ինքը։ Քանի որ ոչ մեկը հանձն չառավ այդ գործը, 1886 թ.-ին Ժոզեֆինան կատարեց իր խոստումը։ Սակայն միայն 40 տարի անց այն ճանաչվեց տնային տնտեսության մեջ անհրաժեշտ սարք և լայն տարածում գտավ։
Կրծկալ
Կանացի հանդերձանքի այս ատրիբուտը արտոնագրվել է 1889 թ.-ին Ֆրանսիայում, Էրմին Կադոլի կողմից։ Կորսետների իր արհեստանոցում տիկին Կադոլը մի գործվածք ցուցադրեց, որը կոչվում էր «le Bien-Etre» (բարեկեցություն)։ Կրծկալների դիմացի կլորավուն հատվածները կապված էին ատլասե ժապավենով, իսկ հետևի կողմից այդ ամենը փակցված էր կորսետին։
Ավտոմեքենայի ապակու մաքրիչ
Առաջին անգամ դրանք հայտնագործվել են 1903 թ.-ին, Մերի Անդերսոնի կողմից։ Մի անգամ նա տեսավ, թե ինչպես է անձրևի ժամանակ վարորդը պարբերաբար դուրս գալիս մեքենայից և մաքրում դիմապակին։ Կինը խղճաց նրան։
Մեքենայի խլացուցիչ
Այդ ակուստիկ զտիչը հայտնագործել է Էլ Դոլորես Ջոնսը 1917 թ.-ին, ինչից հետո մեզ շրջապատող աշխարհը մի փոքր մաքուր դարձավ։
Մանկական տակդիրներ
Հոգնատանջ մայր և տնային տնտեսուհի Մարիոն Դոնովանը 1917 թ.-ին, լոգարանի վարագույը ձեռքին՝ նստեց կարի մեքենայի առաջ և մի քանի անհաջող փորձերից հետո վերջապես ստեղծեց անջրաթափանց մակերես` տակդիրների համար։ Ի տարբերություն ռետինե տակդիրների, որոնք արդեն կային շուկայում, Դոնովանի ստեղծածը չէր հարում փոքրիկների մաշկը։
WiFi
Հեդի Լամարը սկանդալային փառք ձեռք բերեց այն բանից հետո, երբ նկարահանվեց չեխոսլովակ ռեժիսոր Գուստավ Մահատի ֆիլմում, որտեղ կինոյի պատմության մեջ առաջին անգամ բաց տեսարաններ կային։ Դրանից հետո Ադոլֆ Հիտլերը Հեդիին Երրորդ Ռեյխի թշնամի անվանեց, իսկ Հռոմի պապ Պի XII-ը բարի կաթոլիկներին կոչ արեց չնայել այդ ֆիլմը։ Բայց Հեդին միայն կինոյով չէր հետաքրքված։ 1941 թ.-ին նա արտոնագրեց կապի գաղտնի մի միջոց, որը դինամիկ կերպով փոխում էր հեռարձակման հաճախականությունը՝ դրանով իսկ դժվարացնելով թշնամու կողմից հաղորդագրությունների գաղտնազերծումը։ 1962 թ.-ից սկսած այդ սարքավորումը սկսեց կիրառվել ամերիկյան տորպեդոների մեջ, իսկ այժմ այն օգտագործվում է բջջային կապի և WiFi-ի մեջ։