Image result for ավծ

Ուսումնասիրելով ԱՎԾ-ի հրապարակած տվյալները՝ կարելի է փաստել, որ 2016 թվականին Հայաստանի արդյունաբերական ընկերությունների արտադրանքի ծավալը կազմել է 1 տրիլիոն 429 մլրդ դրամ։ 2015 թվականի համեմատ ոլորտի արտադրանքը աճել է 6.7%-ով։

2016 թվականին արդյունաբերական արտադրանքի 40.8%-ը բաժին է ընկել Երևանին։ Երկրորդ տեղում Սյունիքի մարզն է (14.47%), երրորդում՝ Արարատի մարզը (12.52%): Արդյունաբերական արտադրանքի կշռով վերջին տեղում Տավուշի մարզն է (0.85%)։ Իսկ ըստ ոլորտների՝ ամենախոշոր ուղղությունը մշակող արդյունաբերությունն է՝ 2016թ. արտադրանքի ծավալը 884.9 մլրդ դրամ կամ ընդհանուրի 61.9%-ը։ Աճի տեմպով առաջատար ճյուղը հանքարդյունաբերությունն է՝ 8.3%:

2016 թվականին արդյունաբերական արտադրանքի 66.1%-ը (872,4 մլրդ դրամ) բաժին է ընկնել 250 և ավելի աշխատող ունեցող խոշոր ընկերություններին։ Գերփոքր (մինչև 9 աշխատող) և փոքր (50-249 աշխատող) ընկերությունների կշիռը 14.7% է: Գերփոքր ընկերությունների արտադրանքը 2016 թվականին նվազել է 3%-ով։ Ամենամեծ աճի տեմպը ապահովել են փոքր արդյունաբերական ընկերությունները՝ 22.6% աճ։ Միջին չափի ընկերությունների արտադրանքի ծավալն աճել է 8.9%-ով, խոշոր ընկերությունները՝ 6.2%-ով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել