Lragir.am-ը գրում է.
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արդարադատության նախարարությունից պատասխան է սպասում, թե ինչու են քրեակատարողական հիմնարկներ մուտք գործող փաստաբանների անձնական իրերը ստուգման ենթարկել: Փաստաբաններն այդ խնդրի մասին ահազանգել էին վերջին շրջանում՝ նշելով, որ հատկապես «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, նախքան պաշտպանյալների հետ հանդիպումը, ՔԿՀ աշխատակիցներն իրենց բառի բուն իմաստով խուզարկության են ենթարկել:
«Իր անմիջական պարտականությունները կատարելիս փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից, փաստաբանի մոտ եղած նյութերը, որոնք առնչվում են իրավաբանական օգնությանը, անձեռնմխելի են, և դա պատահական չէ: Փաստաբանին դա անհրաժեշտ է իրավաբական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների ապահովման համար: Ինչ վերաբերում է կոնկերտ դեպքերին, նախարարությունից պարզաբանումները կստանամ, դրանք կհրապարակեմ»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագողներին ասաց օմբուդսմենը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել