Yerkir.am-ը գրում է.ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հարկավոր չէ սպասել արևմտյան պատժամիջոցների չեղարկմանը. հայտնում է ТАСС-ը:
«Պետք չէ վախենալ, ոչ ոք չի չեղարկի պատժամիջոցները: Ես վերջերս ասել եմ, որ Արևմուտքը կայացնում է բոլոր հնարավոր որոշումները, որպեսզի այդ պատժամիջոցները միշտ գործեն: Այդ իսկ պատճառով դա լավ պայմաններ է ստեղծում գյուղատնտեսության զարգացման համար»,-ասել է ՌԴ վարչապետը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ վարչապետը կոչ է արել Ռուսաստանի բնակչությանը պատրաստվել ապրել պատժամիջոցների պայմաններում:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/124961.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



