Եթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության 2017 թվականի հունվարի վերաբերյալ հրապարակած ցուցանիշները, ապա կփաստենք, որ տարեսկզբին ավելացել է
ալյումինե փայլաթիթեղի, մոլիբդենի խտանյութի և
ֆերոմոլիբդենի արտադրության ծավալները:
Համեմատության համար պետք է նշել, որ ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալները կազմել են 2 հազար 652 տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 14.3 տոկոսով:
Դրանից զատ՝ 4.9 տոկոսով ավելացել է մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆերոմոլիբդենի արտադրությունը: Վերջինի դեպքում դրական տարբերությունը կազմել է 23.7 տոկոս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1629908463984511?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել