1. 1900 թվականին ԱՄՆ-ում կար ընդամենը 15 կմ ասֆալտապատ ճանապարհ, որով շրջում էին ... 8000 ավտոմեքենաներ:
2. Չինական պարիսպը, որ ունի ավելի քան 4000 կմ երկարություն, ունի բազմաթիվ օժանդակ շինություններ: Յուրաքանչյուր 120մ մեկ կառուցված են հսկիչ աշտարակներ: Յուրաքանչյուր տասներորդ կիլոմետրում կառուցված են ազդանշանային դիտակետեր: Պարսպի կառուցման համար ծախսվել է 150 միլիոն խորանարդ մետր հող, 50 միլիոն խորանարդ մետր քար ու աղյուս:
3. Աշխարհի մարդկանց երեք տոկոսն ունի բնական շեկ մազեր: Բոլորից շատ շիկահերներ բնակվում են Իռլանդիայում և Շոտլանդիայում (բնակչության մեկ տոկոսը): Հարավային Եվրոպայում շիկահերները կազմում են բնակչության մեկ տոկոսից էլ պակաս: Միջնադարում շիկահեր կինը, այն էլ պեպենոտ, կարող էր կախարդ հռչակվել: Միայն 19-րդ դարից շիկահերները համարվեցին գեղեցկության տիպար:
4. Ռաֆայելը «Սիքստինյան տիրամայրը» կտավը ստեղծելիս բնօրինակել է կուրտիզանուհուց` վավաշոտ, ագահ և ստախոս մի կնոջից` հացթուխի դուստր Մարգարիտա Լուտիից, կին, որ անհատույց փաղաքշանքներով և անհավատարմությամբ նպաստեց հանճարի կործանմանը նրա ուժերի ծաղկման շրջանում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vantanesyan/posts/485688448153579
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել