Times.am-ը գրում է.
 Հայտնի են Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող բանակցությունների 3-րդ փուլի անցկացման ժամկետները:
 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
 Աստանայի բանակցությունների 3-րդ փուլը տեղի կունենա մարտի 14-ից 15-ը:
 Աստանայում Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ արդեն 2 փուլ բանակցություններ տեղի են ունեցել:
 Բանակցությունների 2-րդ փուլը տեղի էր ունեցել փետրվարի 15-ից 16-ին, որի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում զինադադարի հաստատման մոնիթորինգի հանձնաժողով կազմելու շուրջ:
 Դեռևս պարզ չէ սպասվելիք հանդիպումը կլինի բանակցությունների ֆորմատով, թե իրավիճակի վերաբերյալ փորձագիտական քննարկումների ֆորմատով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել