Yerkir.am-ը գրում է.Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի ղեկավարության հետ հանգամանորեն քննարկել է Ստամբուլում ձերբակալված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզա Յուջելի հարցը: Այս մասին ասել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության խոսնակ Շտեֆֆեն Զայբերտը, փոխանցում է «РИА Новости»-ն:
«Ինչպես կանցլեր Մերկելը, այնպես էլ Գերմանիայի ողջ կառավարությունը, սպասում է, որ լրագրողը որքան հնարավոր է արագ ազատ արձակվի: Դենիզ Յուջելը պետք է իմանա, որ մենք սատարում ենք իրեն և հաջորդ շաբաթից սկսած` մենք նրան պաշտպանելու համար գործի ենք դնելու բոլոր դիվանագիտական լծակները: Մենք պնդում ենք որ մեր հյուպատոսական անձնակազմին թույլ տան տրամադրել նրան համապարփակ օգնություն»,- ասել է Զայբերտը:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/124918.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



