Ադրբեջանում այս օրերին հանցագործների համընդհանուր համաներման գործընթաց է սկսել: Այսօր Ադրբեջանի նախագահին կից համաներման հանձնաժողովում տեղի է ունեցել հերթական նիստը:
Այդ նիստում քննարկվել է համաներման 107 դիմում: Նախորդ 3 նիստերում քննվել են ընդհանուր բարդության 357 դիմումներ, որոնց մեծ մասը տարօրինակաբար դրական եզրակացություն է ստացել:
Համաներումը տեղի կունենա Նովրուզի տոնի նախաշեմին: Նախատեսվում է, որ մինչ այդ կվերանայվի շուրջ 800 համաներման դիմում:
Առաջին հայացքից Ադրբեջանի ներպետական խնդիր է: Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ թյուրքերին բնորոշ է բանտերից ազատ արձակել հանցագործ տարրերին՝ պլանավորված ջարդեր և սպանություններ իրագործելու համար (ինչպես դա անում էին Օսմանյան Կայսրության ժամանակ, ինչպես դա արեց Ադրբեջանը անցյալ տարվա ապրիլին և այլն): Թյուրքական իշխանություններն այդպես երկու խնդիր էին լուծում.
1. Այդ մարդասպան-հանցագործներին օգտագործում են իրենց հակառակորդների դեմ՝ որպես զենք:
2. Իրենց խնդիրները լուծելով՝ նաև ազատվում էին այդ հանցագործ տարրից:
Այս ամենից հետևում է, որ.
1. Հայկական կողմը, հատկապես մարտ ամսից սկսած, էլ ավելի աչալուրջ պետք է լինի հայ-ադրբեջանական ռազմագծի ողջ երկայնքով:
2. Ադրբեջանի ազգային փոքրամասնություններն էլ (մասնավորապես՝ թալիշները) պետք է զգոն լինեն իրենց բնօրրանում այս տարրերի ենթադրվելիք գործունեությունից: