Ռուսական էստրադային արտիստ, կինոդերասան և հաղորդավար Պավել Վոլյան (Դենիս Դոբրովոլսկի) ծնվել է 1979թ. մարտի 14-ին Պենզայում:

Պավելը դպրոցում գերազանց սովորելու համար ստացել է շնորհակալագրեր, իսկ այն ավարտել արծաթե մեդալով: Որպես օրինակելի աշակերտ, նրա նկարը դեռ փակցված է դպրոցի պատին: Այնուհետև, Բելինսկու անվան համալսարանի ռուսաց լեզվի և գրականության բաժնում ուսանելու տարիներին ղեկավարել է КВН-ի` Պենզայի «Վալեոն Դասսոն» թիմը:

2001 թվականանին Պավելը մեկնում է Մոսկվա` շատերի նման մեծ հաջողությունների հասնելու ակնկալիքով: Սկզբնական շրջանում նա ստիպված է լինում աշխատել շինարարության ոլորտում` զուգահեռ աշխատանք փնտրելով ռադիոյում և հեռուստատեսությունում: Նրան հաջողվում է աշխատանք գտնել «Муз-ТВ»-ում, հետո նաև «НТВ»-ում: Իսկ «РТР»-ում աշխատելու ընթացքում Դենիսը ծանոթանում է «Comedy Club» ընկերության հիմնադիր ու գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի հետ, ով էլ հետագայում դարձավ նրա պրոդյուսերը: 2005թ. ապրիլի 9-ին, երբ Դենիսը միացավ «Comedy Club»-ին, իր համար բեմական կեղծանուն ընտրեց` Պավել Վոլյա:

Այսօր նա նկարահանվել է տասը ֆիլմերում և սերիալներում, թողարկել 2 սոլո ալբոմ և 18 սինգլ: Պավել Վոլյան հաջողությամբ շարունակում է դերասանի ու հաղորդավարի իր կարիերան:



