Картинки по запросу պարենամթերք2016 թվականին Հայաստանից պարենամթերքի արտահանման ծավալներում առավել մեծ մասնաբաժին է ապահովել մրգի ապրանքախումբը: Անցած տարվա ընթացքում Հայաստանից արտահանվել է 58.5 հազ. տոննա միրգ: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 70%-ով:

Միևնույն ժամանակ, պարենամթերքի արտահանման ծավալներում 66%-ով ավելացել է կոնյակի ծավալը՝ կազմելով 44.8 հազ. տոննա: Գինու արտահանումն աճել է 28.7%-ով՝ կազմելով 3.1 հազ. տոննա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել