Հաշվի առնելով դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացված գնահատականները՝ կարելի է փաստել, որ 2017 թվականի առաջին եռամսյակում ակնկալվում է տնտեսական աճի արագացում։ ԿԲ-ի կանխատեսումների համաձայն՝ այս տարի կարձանագրվի ՀՆԱ-ի աճ՝ 2,2-3,2 տոկոսի շրջականերում:
Պետության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը, ֆինանսական հոսքերի 4-6 տոկոսանոց ավելացման կանխատեսումներն և արտաքին ազդակներից ՌԴ-ում սպասվող 1,8 տոկոսանոց աճը ևս լրացուցիչ վստահություն են հաղորդում այս տարվա կանխատեսումներին: Նախորդ տարեվերջին տրանսֆերտների հինգ տոկոսանոց աճը ևս դրական միտում է հաղորդում այս տարվա կանխատեսումների համար:
Ինչ վերաբերում է ներքին տնտեսության ակտիվացմանը, ապա գյուղատնտեսական և արդյունաբերական ոլորտներում ակնկալվում է համապատասխանաբար՝ 4,5-5,3 և 4,4-5,2 տոկոս աճ: Գործադիր մարմնի նախաձեռնությամբ ջերմոցային տնտեսութունների գործունեության համար ստեղծվել էին նպաստավոր պայմաններ՝ գազի անհամեմատ արտոնյալ սակագնով, ինչը, բնականաբար, սպասելիքներ է առաջացնում այս տարվա ցուցանիշների համար: