Արդյունաբերությունը կարելի է համարել ՀՀ տնտեսության առաջատար և կարևորագույն ուղղություններից մեկը:
Վերջին տարիներին պղնձի միջազգային գները անկում էին ապրել, ինչի հետևանքով Հայաստանը ստիպված էր ավելացնել արդյունահանման ծավալները արտահանման գումարային սանդղակը հնարավորինս պահպանելու համար:
Վերջին ամիսների ընթացքում միջազգային շուկայում նկատվում է արդյունաբերական մետաղների գների բարձրացման դրական միտում: Դա հիմնականում պայմանավորված է պահանջարկի վերականգնմամբ: Պղնձի միջազգային շուկայում գները այս տարի կպահպանվեն բարձր մակարդակում ` պայմանավորված Չինաստանի և ԱՄՆ կողմից սպառման ծավալների ավելացման հետ:
Իրադարձությունների նման զարգացումը, միանշանակ, դրական կանդրադառնա ՀՀ արդյունաբերության վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1651713928458067&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել