Ադրբեջանական գործող վարչակազմն ամրապնդում է երկրում Ալիևների բացառիկ ընտանեկան իշխանությունը և փորձում է ապահովագրել դրա շարունակականությունն անգամ այն դեպքի համար, եթե ինչ-ինչ պատճառներով Իլհամ Ալիևը դադարի լինել պետության ղեկավար: Մյուս կողմից, տիկնոջը նշանակելով առաջին փոխնախագահի պաշտոնում, պարոն Ալիևը նվազեցնում է նաև հնարավոր հակառակորդների կողմից իր դեմ մահափորձի կազմակերպման նպատակահարմարության աստիճանը, քանի որ այժմ իր ֆիզիկական չեզոքացման պարագայում իշխանության վակուում չի առաջանալու՝ իշխանությունն անմիջապես կժառանգի տիկին Մեհրիբանը: Նոր իրավիճակում Ալիևների քաղաքական հակառակորդներն իշխանափոխության ուժային սցենարը հաջողությամբ գլուխ բերելու համար ստիպված են լինելու միաժամանակ թիրախավորել և՛ երկրի նախագահին, և՛ առաջին փոխնախագահին: Որքան էլ որ մեզանում ծաղրեն այս մոտեցումը, կարծում եմ, որ Ադրբեջանի ներքաղաքական իրողությունների պարագայում այն կարող է արդյունավետ լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: