Գալուստ Սահակյանը ցանկանում է, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը ազատության մեջ լինիAysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցանկանում է, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը ազատության մեջ լինի: 

«Նման գործերը թե՛ կուսակցական առումով, թե՛ ընդհանրապես քննարկման առարկա չեն մեզ համար: Մենք էլ ենք ուզում, որ խնդիրը այնպես լուծվի, որ այդ տղան դրսում լինի: Հատուկ կարգեր կան, հատուկ մարդիկ, հատուկ մոտեցումներ, որոնք մտածում են այդ մասին: Մենք էլ ենք ուզում, որ նա ազատվի», - Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասաց Գ.Սահակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել