Картинки по запросу լարսՀայաստանի տնտեսության կարևորագույն գործընթացներից մեկը արտահանումն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանից արտահանվող ապրանքների մեծ մասը բաժին է ընկնում ռուսական շուկային, ինչը նշանակում է, որ Լարսի անցակետի հաճախակի անանցանելիությունը վատ եղանակի պատճառով բավականին լուրջ վնաս է հասցնում ՀՀ տնտեսությանը:

Այս իրավիճակում գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարականներ էր տվել այլընտրանքային ուղի գտնելու մասով: Այս դեպքում խոսքը գնում է Հարավային Օսիայի կամ Աբխազիայի տարածքով դեպի Ռուսաստան տանող ճանապարհները բացելու մասին, որը դեռևս 2011 թվականին քննարկումների փուլում էր: Հուսանք, որ բանակցությունները կլինեն արդյունավետ, և այլընտրանքային ճանապարհի մասին խոսակցությունները կտեղափոխվեն գործնական փուլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել