Եթե ուսումնասիրենք ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված գնաճի հաշվետվությունը, ապա կտեսնենք, որ
2017 թվականից համաշխարհային տնտեսության աճի տեմպերը որոշ չափով արագանալու են: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս տարի արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Սպասվում է, որ այս տարի ՀՀ-ում կարձանագրվի 2.2-3,2 տոկոս տնտեսական աճ, որը պահանջարկի տեսանկյունից կապահովի մասնավոր սպառման 1.7 տոկոս, մասնավոր ներդրումների 3 տոկոս աճի, ինչպես նաև զուտ արտահանման հաշվին, որի կազմում ապրանքների և ծառայությունների արտահանման աճը կանխատեսվում է 5-7 տոկոսի միջակայքում, իսկ ապրանքների և ծառայությունների ներմուծման աճը` 0-2 տոկոս միջակայքում:
Ինչ վերաբերում է տնտեսական աճի առաջխաղացմանը, ապա դրա հիմքում արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճն է: Հուսանք, որ տարեվերջին ցուցանիշները կլինեն սպասվածից բարձր: