Ես չեմ ընտրի այն կուսակցությանը, որը հայտարարում է, որ Արցախի հարցի միակ լուծումը Հայաստանի հետ միացումն է։ Այս հայտարարությունից հետո երկու տարբերակ է գործում։
1. Դա նրանց առաջին սուտն է, որովհետև նրանք չեն կարող այդքան մեծ քաղաքական պատասխանատվություն վերցնել ու Արցախը միացնել Հայաստանին։
2. Նրանք չեն կարող լայնամասշտաբ պատերազմի պատասխանատվություն վերցնել, որովհետև Արցախի միացում = Պատերազմ բոլորի դեմ։
Ես էլ եմ երազում Արցախի միացման մասին, բայց պոպուլիզմով չեմ տառապում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել