Image result for ՀՆԱՀայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումներն այս տարի լավատեսական են: Բավականին շատ խոսվում է նաև այս տարվա ներդրումային ծրագրերից: Մասնավորապես խոսքը գնում է հավաքագրված 341 ներդրումային ծրագրերի մասին՝ շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի փոխանցմամբ 2017 թվականին Հայաստանում ակնկալվում է 3.2%-անոց ՀՆԱ-ի աճ, իսկ 2018 թվականից՝ 4-5%-ի աճ: Հունվարին 6.5%-անոց տնտեսական ակտիվության ցուցանիշ է արձանագրվել, այդ պատճառով ծրագրային ցուցանիշները, հնարավոր է, նույնիսկ գերակատարվեն, եթե տնտեսությունն ուժեղ ցնցումների չենթարկվի:

2014-16 թվականներին պետությունը դրամական և հարկաբյուջետային խթանման քաղաքականություն է վարել: 2016 թվականին 80 մլրդ դրամով (շուրջ 164 մլն դոլար) պակաս հարկ են հավաքել, իսկ ծախսերը գերակատարել են 40 մլրդ դրամով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել