ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսը մեղմ ասած Րաֆֆու պորտը տեղն է դրել, այն բանից հետո, երբ Րաֆֆին մեղադրել է Մարտենսին ժողովրդավարական ու օրինական եվրոպական սկզբունքները խախտելու մեջ, որովհետև ԵԺԿ-ի (որի անդամակից կուսակցություն է նաև «Ժառանգությունը») նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին։
Մարտենսն էլ պատասխանել է, որ գուցե Րաֆֆու խնդիրը նրանում է, որ ակնկալված 20 տոկոսի փոխարեն նա հավաքել է 37 տոկոս և այդ հողի վրա պատրանք է ստեղծվել մոտը, որ ինքը ձայների մեծամասնությունն է հավաքել։ Այնուամենայնիվ, Մարտենսը վերահաստատել է իր դիքորոշումը, համաձայն որի այս ընտրություններում գրանցվել է հսկայական առաջընթաց, չնայած որ եղել են որոշ խախտումներ, իսկ Րաֆֆին, ըստ Մարտենսի, ճիշտ չի անում՝ ասելով, որ ընտրությունները կեղծվել են։ Եվրոպացի քաղաքական գործչի կարծիքով՝ ընտրությունները անցել են մաքուր, ու նախագահը իսկապես և ճիշտ ձևով է ընտրվել։
Ի դեպ, Րաֆֆին հայտարարել է, որ «Ժառանգությունը» վերանայելու է ԵԺԿ-ին անդամակցության հարցը, եթե ԵԺԿ-ի նախագահը չփոխի իր դիրքորոշում... Ի՞նչ ասեմ, չեմ կարծում, որ ԵԺԿ-ում այդ փաստի առիթով եռօրյա սուգ կհայտարարեն։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/279597402174031
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել