Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ձեզ է ներկայացնում գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն: Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ
ա/ հակառակորդի կողմից ականազերծման <<ՏՐՈՊԱ>> տիպի տեխնիկայի կիրառումը
բ/ հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը
գ/ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը
Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ
ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը
բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:
Բացի տեսագրություններից ներկայացնում ենք նաև հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի հետևյալ ձայնագրությունը:
Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ: