«Ինչպես ես միշտ ասել եմ նման դեպքերում, ինֆորմացիայի հավաստի աղբյուր հանդիսանում է պաշտոնական հաղորդագրությունները... Փառք Աստծո, մեր պաշտոնական աղբյուրները շատ օպերատիվ ներկայացնում են իրավիճակը։ Սիրելի ընկերներ, ես գիշերը վերադարձել եմ դիրքերից և այս պահին Երևանում եմ, հնարավոր է նորից հետ մեկնեմ։ Մի բան պարզ է, որ թշնամին խուճապի մեջ է իրենք իրենց շողքից վախեցած, երեկ մինչև երեկոյան տղերքի հետ էի կազմ-պատրաստ, ուրախ, ժպիտները դեմքներին կանգնած, ոչ մի խուճապի նշույլ անգամ մեր դիրքերում:
Հակառակորդի ամեն մի սադրիչ ոտնձգություն խիստ պատժվում է։ Որպես օրինակ՝ թշնամու մի դիրքի կարճ ֆոտոնկարագրություն: Վիդեո մատերիալից հանված նկարում երևում է հակառակորդի այն դիրքը, որից ականակոծվում էին մեր դիրքերը:
Տղաները ոսկերչական ճշտությամբ մեր ականը «կախեցին» հենց կրակող դիրքի գլխին... Ես ականատես եղա մոտ 20 հարվածի, որից 18-ը՝ ճիշտ նշանակետերին, ապրեն մեր հրետանավոր սպաներն ու զինվորները, գերազանց աշխատանք:
Հիշեցնեմ՝ սա այս գիշերվա գործողությունը չէ, այլ նախորդ երեկոյան թշնամու սանձարձակ հրետանային հարձակումը կասեցնելու պատասխան գործողություններից: Հրամանատարական կազմը, զինվորները պատրաստ են ամեն վայրկյան կատարելու իրենց առաջ դրված խնդիրը, մեզ մնում է ավելորդ խուճապ, թշնամու տարածած ապատեղեկատվություն և հեքիաթներ չտարածել...»,- գրել է Զաքարյանը: