Հակառակորդի վիճակը որքան ծանր լինի, որ Ալիևի պատի թերթերը գրեն՝ Азербайджан несет потери: Իսկ Армения перешла в наступление ձևակերպումը կարող ենք դիտարկել նաև որպես «հակահարձակում» նախապատրաստելու հող... Երեկ այս թեմային արդեն ծավալուն անդրադարձել եմ երկու ստատուսով, թե որն է Ադրբեջանի տակտիկան, երբ Զեյնաբ Խանլարովաների են խոսացնում հողերը ետ բերելու անհետաձգելի անհրաժեշտության մասին, Վիեննայում Ալիևի պլատֆորմ են բեմականացնում վահեավետյաններով ու նաև խոսում են, թե Զաքիր Հասանովն անձամբ է ղեկավարել Գյուլիստանում ու Թալիշում «հայկական հարձակման կասեցման գործողությունը»: Այս ճակատամարտում մեր բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը, բայց, հասկանանք, որ Ադրբեջանի կողմից պատասխանը անխուսափելի է: Հայկական ուժերը ևս մեկ պատժիչ գործողություն պետք է կատարեն դրանց իսպառ իրենց տեղը նստացնելու համար: Ու այսօր Ադրբեջանին զսպող մի բան է մնացել՝ հայոց բանակը: Կար ժամանակ, երբ նրան զսպելու հարցում միջազգային լծակներ ունեինք, ու այդ ժամանակ ոչինչ չարեցինք: Այսօր ոմանք հակառակն են անում, երբ միջազգային երաշխիքները թուլացել են ու Ալիևը միջազգային վերահսկողությունից դուրս է եկել, հիմա են խոսում միջազգային երաշխիքներից, այն դեպքում, երբ այսօր մարտը ճիշտ կառավարելն է զսպելու հակառակորդին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: