ՀՀ վարչապետի և կառավարության անդամների Վրաստան այցը պարունակում էր կարևոր դիրքորոշումներ։ Առաջին՝ հայկական կողմը հանդես է եկել կոնկրետ առաջարկություններով, որոնք վրացական կողմի համար մեծ հետաքրքրություն են ներկայացրել և ոգևորել են իշխանություններին։ Եղած հարաբերություններն ուղղակի պահպանելն այլևս կենսունակ չէ և երբեք էլ չի եղել։ Եվ երկրորդ՝ քննարկվել են վրացի ներդրողներիի կողմից Հայաստանում ներդրումներ անելու և վրացի տուրիստների Հայաստան այցելության հնարավորություները։ Հայտնի է, որ նախկինում հայ ներդրողների հոսք է նկատվել դեպի Վրաստան, որոնք հիմնականում սպասարկել են հայ պաշտոնյաների բիզնես շահերը։ Այս իմաստով ՀՀ վարչապետի այցը հույս է ներշնչում, որ հայ-վրացական հարաբերություններում իսկապես կարող են լինել դրական տեղաշարժեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: