Image resultOperativ.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է երկրում մահապատժի կիրառումը վերադարձնելու հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

«Ես ասել եմ, որ ողջունում եմ մահապատժի կիրառման վերադարձը հուլիսի 15-ի հեղափոխության փորձի մասնակիցների նկատմանբ, եթե խորհրդարանն ընդունի դա: Միաժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաղորդել է, որ մահապատիժը չի կարող կիրառվել հեղափոխության փորձի գործով:

Սակայն խնդիրն այն է, որ այսպիսի փոփոխությունները Սահմանադրությունում փոփոխություններ անելու անհրաժեշտություն են պահանջում: Մենք կարող ենք նախաձեռնել այս հարցով հանրաքվեի անցկացումը, եթե այս օրենքը չեղարկվի խորհրդարանի կողմից: Եթե ժողովուրդը կողմ լինի, ապա հարցը փակված կլինի»,- նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Վերջին անգամ Թուրքիայում մահապատիժ է կիրատվել 1984 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել