Հարկային արտոնությունների տրամադրումը երկարաժամկետում նպաստում է կազմակերպությունների կայացմանը, ինչն էլ իր հերթին հնարավորություն է ստեղծում ավելացնելու աշխատատեղերի թիվը, իսկ որոշ դեպքերում նաև արտահանվող արտադրանքի դեպքում՝ մրցունակությունը: Գործադիր մարմինը հարկային արտոնություններ է տրամադրել գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ընկերությանը:
Արտոնության շրջանակներում ընկերությունը երեք տարի ժամկետով ազատվում է ապրանք ներմուծելու դեպքում գանձվող ԱԱՀ-ից: Սա կարելի է որակել պետության կողմից որպես փոխադարձ քայլ: Պատճառն այն է, որ ընկերությունը պատրաստվում է զբաղվել այգեգործությամբ և մեղվաբուծությամբ:
Ակնկալվում է, որ ընկերությունը այդ նպատակով կիրականացնի շուրջ 37,9 մլն դրամի չափով ներդրում: ԱԱՀ-ի վճարման հետաձգման շնորհիվ իտալական սարքավորումներ ներմուծող ընկերությունը կբացի 36 աշխատատեղ: