ՀՀ տնտեսությունն ունի աշխուժացման կարիք: Այդ նպատակով պետությունը գեներացնում է մի շարք ներդրումային ծրագրեր, քննարկումներ իրականացնում տնտեսվարողների հետ և փորձում վերջիններիս գործունեությունը դարձնել առավել դյուրին և արդյունավետ: Արդյունավետ դարձնելու մեթոդներից մեկը ընկերությունների ֆինանսական բեռի թեթևացումն է, որն իրականացվում է հարկային պարտավորվածությունների հետաձգման շնորհիվ:
Այս անգամ գործադիր մարմնի կողմից հարկային արտոնություններ ստացավ դեղագործական ընկերություն, որը նպատակ ունի իրականացնել ներդրումային ծրագրեր՝ ավելացնելով ոչ միայն արտադրությունը, այլ նաև աշխատատեղերը:
Սպասվում է, որ պետության կողմից երեք տարով ԱԱՀ-ի վճարման հետաձգման դիմաց ընկերությունը կներմուծի տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր, ինչպես նաև հումքը և նյութեր: