Ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի 27 քաղաքացիAysor.am-ը գրում է.

Երեկ՝ փետրվարի 23-ին, Հայաստանի Հանրապետություն են ժամանել ներքին անձնագրերով Ռուսաստանի Դաշնության առաջին քաղաքացիները։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ որոշման ընդունման օրն իսկ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի։

ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքը ևս կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել