www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Սողոմոն թագավորը արևածագը դիմավորելուց հետո իջավ սարից, և լեռան ստորոտում հավաքվածները դիմեցին նրան հարցերով.
- Դու մեր ոգևորության աղբյուրն ես: Քո խոսքերը փոխակերպում են մեր սիրտը: Իսկ քո իմաստությունը լուսավորում է մեր միտքը: Մենք ծարավով ենք լսում քեզ: Ասա մեզ՝ ո՞վ ենք մենք:
Նա ժպտաց և պատասխանեց.
- Դուք աշխարհի լույսն եք: Դուք աստղեր եք: Դուք ճշմարտության տաճար եք: Ձեզանից յուրաքանչյուրի մեջ մի ամբողջ տիեզերք կա: Ընկղմեք ձեր միտքը սրտի մեջ և հարցրեք ձեր սրտին՝ լսեք սիրո միջոցով: Երանելի են նրանք, ովքեր գտել են գանձեր իրենց մեջ:
- Ինչու՞մ է կյանքի իմաստը:
- Կյանքը ճանապարհ է, նպատակ և պարգևատրություն: Կյանքը սիրո պար է: Ձեր նշանակությունը՝ ծաղկելը: Լինելը մեծ պարգև է աշխարհին: Ձեր կյանքը տիեզերքի պատմությունն է: Եվ հենց այդ պատճառով էլ կյանքը գեղեցիկ է ցանկացած տեսությունից: Կյանքին վերաբերվեք որպես տոնի, քանզի կյանքը արժեքավոր է ինքն իրենով: Կյանքը բաղկացած է ներկայից, իսկ ներկայի իմաստը ներկայում գտնվելն է:
- Ինչու՞ են դժբախտությունները հետապնդում մեզ:
- Ինչ ցանում եք, այն էլ հնձում եք: Դժբախտությունը Ձեր ընտրությունն է: Աղքատությունը մարդկային ստեղծագործություն է, իսկ դառնությունը՝ անկրթության պտուղ: Մեղադրելով ուժասպառ եք լինում: Տենչանքով երջանկություն եք սփռում: Արթնացեք, քանզի աղքատ է նա, ով չի գիտակցում ինքնին: Իսկ նա, ով չի գտնում ներքին արքայություն, անտուն է: Ազքատ է դառնում նա, ով դատարկ ժամանակ է վատնում: Վեր մի ածեք կյանքը տկարացման: Թույլ մի տվեք, որ ամբոխը կործանի ձեր հոգին: Եվ թող վեր չածվի հարստությունը ձեզ համար անեծքի:
- Ինչպե՞ս հաղթահարենք դժբախտությունները:
- Մի դատապարտեք ինքներդ ձեզ: Մի հրաժարվեք ձեզանից, քանզի դուք Աստվածային եք: Մի համեմատվեք և մի բաժանեք ձեզ և ամեն ինչի համար երախտապարտ եղեք: Ուրախացեք, քանզի ուրախությունը հրաշքներ է գործում: Սիրեք ձեզ, քանզի իրեն սիրողը սիրում է ամեն ինչ: Օրհնեք վտանգները, քանզի միայն խիզախներն են երանության հասնում: Աղոթեք ուրախ առիթներով, և դժբախտությունները կշրջանցեն ձեզ:
- Ո՞րն է երջանկության ճանապարհը:
- Երջանիկ են երախտապարտները: Երջանիկ են խաղաղվածները: Երջանիկ են իրենց մեջ Դրախտ գտածները: Երջանիկ են պարգևները ուրախությամբ ընդունողները: Երջանիկ են փնտրողները: Երջանիկ են արթնացածները: Երջանիկ են իրենց մեջ եղած Աստծո Ձայնին ունկնդրողները: Երջանիկ են իրենց նշանակությունը իրագործողները: Երջանիկ են ներդաշնակության մեջ գտնվողները: Երջանիկ են աշխարհի գեղեցկությունը նկատողները: Երջանիկ են նրանք, ովքեր պատրաստ են ընդունել երջանկությունը: Երջանիկ են իմաստունները: Երջանիկ են ստեղծագործողներն ու կառուցողները: Երջանիկ են ազատները: Երջանիկ են ներողները:
- Ինչու՞մ է առատության գաղտնիքը:
- Կյանքը ձեր՝ Աստծո գանձարանի ամենաթանկարժեք գանձն է: Ձեր մեջ եղած հարստությունը անսահման է, իսկ ձեզ շրջապատող առատությունը՝ անսպառ: Աշխարհն այնքան հարուստ է, որ յուրաքանչյուրն էլ հարուստ լինի: Այդ պատճառով էլ որքան շատ եք տալիս, այնքան էլ շատ եք ստանում: Սակայն մի մեղադրեք ձեզ հարստության համար: Երջանկությունը կանգնած է մեր տան շքամուտքին: Բաց արեք ձեր մտքերը առատության առաջ:
- Ինչպե՞ս հասնել ներդաշնակության:
- Ըմպեք կյանքի յուրաքանչյուր ակնթարթը, քանզի չապրված կյանքը ծնում է թախիծ: Մի նախանձեք: Թող կասկածները մաքրեն, այլ ոչ թե բերեն անզորության: Նվիրեք ձեր կյանքը գեղեցիկին: Ստեղծագործեք հանուն ստեղծագործելու, այլ ոչ թե ճանաչվածության: Վերաբերվեք մտերիմներին ինչպես հայտնությունների: Վերափոխեք անցյալը: Աշխարհ բերեք նորը: Լցրեք մարմինը սիրով: Դարձեք սիրո էներգիա: Քանզի սերը կենդանություն է տալիս ամեն ինչին:
- Ինչպե՞ս հասնել կյանքի կատարելության:
- Երջանիկը վերափոխում է շատերին: Դժբախտները մնում են ստրուկներ: Քանզի երջանկությունը ազատություն է սիրում: Իրական ուրախությունն այնտեղ է, որտեղ ազատությունն է: Տիրապետեք երջանկության արվեստին: Բացահայտվեք աշխարհի առաջ, և աշխարհը կբացահայտվի ձեր առաջ: Հրաժարվելով հակամարտություններից՝ դուք դառնում եք տիրակալ:
- Ինչպիսի՞ն է իրականության բնույթը:
- «Ես» - սա հավերժության անունն է: Գիտակցվածությունը՝ բարձրագույն իրականությունը: Ինքնագիտակցությունը՝ վերափոխությունների բանալին: Գտիր՝ «Ո՞վ եմ ես» հարցի պատասխանը և կպատասխանես բոլոր հարցերին: Եվ կդառնաս սեփական երջանկության պատճառը:
Եվ նայելով բոլորին անհուն սիրով՝ ավելացրեց.
- Սակայն շատ բան էլ ձեզ կհուշի լռությունը: Միայն թե եղեք անկեղծ ինքերդ ձեր հետ:
Մայքլ Պարկես «Կոլիբրի հավաքողը» 2004