Եթե հակիրճ ներկայացնենք հոդվածի բովանդակությունը, ապա ոստիկանության հատուկ նշանակայինի հանդերձանքով դիմակավորված անձը հետապնդում է մի խրոխտ երիտհակականի, ընդ որում՝ դա անում է զինված։ Այս ամենը զուգակցված է տագնապալից երաժշտությամբ, իսկ իրադարձությունները բացառապես սլոու-մոշըն են նկարված։ Ինչ-որ մի պահի երիտհակականը հայտնվում է փակուղում ու զգալով, որ ՀԱԿմեջ վիճակ է, աչքերը փակում է ու պատրաստվում է, որ հեսա կգնդակահարվի (այդպես էլ չենք իմանում, թե կոնկրետ ինչու էր ոստիկանն ուզում գյուլլել երիտհակականին), բայց այդ պահին, չգիտես որտեղից, հայտնվում են խիստ խրոխտ դեմքերով ու աչքերի մեջ գյուլվելու պատրաստակամության խելագար փայլով մի շարք կասկածելի ինդիվիդներ, որոնց ներկայությունը ամաչեցնում է զինված ոստիկանին (ով, ի դեպ, մինչև նրանց հայտնվելը կարող էր 15 անգամ գյուլլել իր զոհին), ու նա ճողոպրում է։ Դե ՀԱԿ-ն էլ փայլուն հաղթանակ է տանում․․․
Տղե՛րք, իմա՞ստը․․․ Ասենք, ես ամեն ինչ հասկանում եմ ու միայն մոլի երիտհանրապետականը կպնդեր, որ Մարտի 1-ին ոչ մի անհարկի բռնություն չի եղել, բայց էդ ո՞ւմ են զենքով լարել ու գյուլլել։ Տփել, հարց չկա։ Անաստվածավարի տփել, էլի եղել է։ Բայց որ սե՞նց։ Յաններդ տարե՞լ ա։ Առավել ևս, որ Մարտի 1-ին հետևած բոլոր 8 մարտի 1-երի միջոցառումներին անգամ մոտավոր չի եղել բռնության պոռթկում։ Իմաստը ո՞րն է Ձեր հերթական, արդեն սովորական դարձած հավաքը նման դրամատիկ շղարշով պատելու ու ինչ-որ մանիակալ հակումներով ոստիկանի կերպար կերտելու մեջ։
Զավեշտալին այն է, որ սա անում է ՀԱԿ-ը, որի ջահելները վերջին մի 4-5 տարում սկի պռոբլեմ էլ չեն ունեցել ոստիկանության հետ, քանի որ խասյաթի համաձայն, ՀԱԿմեջ անելով իրենց հարաբերությունները այլ քաղաքական ուժերի հետ, առանձնապես ակտիվ չի էլ մասնակցել այն ակցիաներին, որոնց ժամանակ եղել են բախումներ։
Մյուս կողմից՝ երևի հենց դրա համար էլ անում են էլի։ Չունեն ոչ մի իրական կադր, որտեղ իրենց հալածում ու բռնության են ենթարկում, որոնք գոնե մի 5 տարվա վաղեմություն ունենան, դրա համար էլ դրած նման անառողջ պոռնոգրաֆիա են նկարում։ Կինոներ նկարելով չի, տղե՛րք։ Պարզապես պետք է իրար գալ, ու Ֆեյսբուքում հոգնած ինտելեկտուալների կեցվածքով բրնձելու փոխարեն մեկ-մեկ մասնակցել իրական կյանքին։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2017/02/blog-post_23.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել