Related imageԿարծես թե արդեն հայտնի է Ադրբեջանի նոր փոխնախագահի անունը:
Նախիջևանյան տեղական մամուլը հայտնում է, որ այդ պաշտոնում կնշանակվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը:
Մամուլում տեղ գտած տղեկության համաձայն՝ վաղը ՆԻՀ-ի գերագույն խորհուրդը նիստ կգումարի, որի ընթացքում քննարկվելու է ՆԻՀ-ի սահմանադրական փոփոխությունների հարցը. այն կապված է Ադրբեջանում կառավարման համակարգում փոփոխությունների հետ:
Այս փոփոխությամբ ՆԻՀ-ի ԳԽ նախագահի պաշտոնը հավասարեցվում է Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնին:
Եթե այս տեղեկությունը հաստատվի և իրականություն դառնա, ապա ակնհայտ է դառնում, որ Վ. Թալիբովի նշանակումն առավելապես վերաբերում է միջկլանային հավասարակշռության պահպանմանը և նորովի վերահաստատմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել