Դեռ անցած տարվա նոյեմբերից արդեն Հայաստանի և Ռուսաստանի միջև լայն քննարկումներ էին ընթանում հայ-ռուսական համատեղ ավիաընկերություն ստեղծելու ուղղությամբ: Հունվարին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր Մոսկվա, հանդիպման ընթացքում այդ ընկերության շահագործման համար ռուսական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանին «Sukhoi SuperJet 100» նոր սերնդի ինքնաթիռներ տրամադրելու ուղղությամբ:
Վերջերս ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավանական է համարել, որ մինչև 2019թ. Հայաստանին կտրամադրվի ավելի քան 10 «Sukhoi SuperJet 100» ինքնաթիռներ:
Փորձագետները գտնում են, որ ինքնաթիռները երկու առավելություններ ունեն: Նախъ բավականին բարձրորակ են, երկրորդ՝ ռուսական են, դա շահավետ է մեզ համար նրանով, որ որպես ԵՏՄ անդամ՝ դրանց ներմուծման համար մաքսատուրք չենք վճարելու: Իսկ եթե այլ երկրներից ներմուծվեր, ապա 16-17 տոկոս մաքսավճար կկազմեր: Հուսանք` բոլոր պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, և մեր երկիրը իր քաղաքացիներին և արտերկրացիներին կսպասարկի անվտանգ և բարձրակարգ ինքնաթիռներով: