Հայաստանն ունի հնարավորություն էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակումներ իրականացնելու Իրանի, Վրաստանի, ԵՏՄ երկրների հետ, բացի դրանից` կան տրանզիտային փոխանակումներ:
Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ստեղծումը շատ կարևոր է չորս երկրների համար ու իրագործելի: Իրանի հետ էլեկտրահաղորդակցման գիծը, որը հիմա կառուցման փուլում է, երկշղթյա` 400 կվոլտ լարմամբ գիծ է, որը հնարավորություն է տալու գումարային առումով մինչև 1200 մեգավատտ հզորությամբ տարանցում ապահովել երկու ուղղությամբ:
Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Նովակի խոսքով՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան էներգետիկ միջանցք նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները պատրաստ կլինեն 2017թ․ երկրորդ կեսին: Հայաստանը կդառնա էներգետիկ այդ հաղորդակցության կարևոր դերակատարը:
Նշված համակարգերի միավորումը թույլ կտա ընդլայնել արտահանման–ներկրման գործողությունները։ «Հյուսիս–Հարավ»–ը թույլ կտա ընդլայնել երկրների տրանսպորտային հնարավորություններն ու տարանցման հնարավորություններ ստեղծել Հնդկաստանի, Պակիստանի համար։