Ցանկացած պետության համար տնտեսական զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը համարվում է էներգետիկ ոլորտը: Այստեղ լուծվում են մի շարք խնդիրներ, որոնք ունեն թե՛ ռազմական, և թե՛ տնտեսական ուղղվածություն:
Միջազգային տնտեսական մի շարք միություններ հաճախ կրում են նաև քաղաքական տարրեր, որոնց թիրախում միության անդամ երկրների հետ համագործակցության ընդլայնումն է և ամրապնդումը:
Օրերս ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնեց, որ 2017թ․ երկրորդ կիսամյակի ընթացքում պաստրաստ կլինեն Ռուսաստան-Վրաստան-Հայաստան էներգետիկ միջանցք նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները:
Գործընթացում լուրջ դերակատարում ունի Իրանը, որի համար ՀՀ-ն հանդիսանում է վստահելի գործընկեր:
Դեռևս երկու տարի առաջ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաբ Ջահանգիրին նշել էր, որ Հայաստանը իրենց կողմից դիտարկում է որպես հիմնական տարանցիկ երկիր:
Առաջին տարին չէ, որ քննարկվում էր այս համագործակցության հնարավորությունը: Ինչպես տեսնում ենք, այս տարի սպասվում են արդեն գործնական քայլեր: