Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Նովակի խոսքով` Ռուսաստան-Վրաստան-Հայաստան էներգետիկ միջանցք նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները պատրաստ կլինեն 2017թ․ երկրորդ կեսին: Ռուս պաշտոնյան նշել է, որ Իրանի գործընկերների հետ ակտիվ բանակցում են նշված համագործակցության շուրջ, նպատակն, իհարկե, սկսած գործն ավարտին հասցնելն է, որի արդյունքում Հայաստանը կդառնա էներգետիկ այդ հաղորդակցության կարևոր դերակատարը, ինչը թույլ կտա, բացի տնտեսական շահ ստանալուց, ավելի ամրապնդել կապերը նշված երկրների հետ: Հայտնի է, որ Իրանը նույնանման նախագծեր իրականացնում է նաև Ադրբեջանի հետ, սակայն նախընտրությունն, այդուհանդերձ, տալիս է հայկական կողմին, քանի որ Հայաստանն Իրանի համար ավելի վստահելի և ազնիվ գործընկեր է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: