Փետրվարի 21-ից Ֆրանսիայում մեկնարկել է Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրի քարոզարշավը, որի ընթացքում ներկայացվում են երկրի տնտեսության և այստեղ բիզնես սկսելու առավելությունները:
Ակնկալվում է, որ միջոցառումների շրջանակներում կկայանան հանդիպումներ Փարիզում, Մարսելում և Լիոնում, իսկ ահա
փետրվարի 23-ին մայրաքաղաքում մեկնարկելու է ներդրումային համաժողով՝ գործարար
նախագծերը հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով։
Մեկ շաբաթ տևող այցելության շրջանակներում հայկական ընկերությունները գյուղատնտեսության և սննդի, ՏՏ և ճարտարագիտության, թեթև արդյունաբերության, գինեգործության, ոսկերչության, դեղագործության, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների իրենց գործարար ծրագրերը կներկայացնեն 25 ֆրանսիական ընկերությունների հետ հանդիպումներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1626803847628306?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել