Քաղաքականության մեջ ընտրություններից առաջ, իհարկե, կարող են ձևավորվել նոր ուժեր, կարող են միավորվել հները, սակայն երբ կա գաղափարական անդունդ, այդ ուժերը չեն կարող երկար գոյատևել։
Մեզ մոտ տարբեր ուժեր միավորվում են «ընդդիմադիր ենք» եզրույթի շուրջ ու շատ արագ փլուզվում են, որովհետև պարզվում է, որ մեկը լիբերալ է, մյուսը՝ պահպանողական, մեկը Արցախի հարցի լուծումը տեսնում է պատերազմով, մյուսը՝ փոխզիջումներով։
Այս ամենը պետք է հաշվի առնել քաղաքականության մեջ կոալիցիա կազմելիս։ Կարող եք նախկինում իրար հայհոյած լինել, բայց միավորվել։ Անսկզբունքայնությունը նախկինում իրար ասված խոսքերի մեջ չէ, անսկզբունքայնությունը գաղափարական տարբերությունները արդարացնելն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել