Տեղական արտադրությունը խթանելու շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ոչ միայն բացել նոր աշխատատեղեր, այլ նաև ընդլայնել արտահանման ծավալները արտաքին շուկայում:
Նախորդ տարի Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները զգալիորեն ավելացրել են պահածոների արտադրությունը: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ Հայաստանում արտադրվել է շուրջ 14.5 հազար տոննա պահածո: Եթե համեմատենք այս ցուցանիշը 2015 թվականին արձանագրված արդյունքների հետ, ապա կփաստենք, որ նախորդ տարվա արտադրությունը ավելացել է 30 տոկոսով:
Ընդանուր առմամբ՝ Հայաստանում արտադրվել է 4.2 հազար տոննա՝ մրգի, 5.8 հազար տոննա՝ բանջարեղենի, 1.2 հազար տոննա՝ մսաբուսական, 2.4 հազար տոննա՝ տոմատի, 564 տոննա՝ մսի, 231 տոննա՝ ձկան և 106 տոննա՝ խեցգետնի պահածո: