Մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը  Yerkir.am-ը գրում է.
 Նյու Յորքում 64 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
 «Ռուսաստանի ԱԳՆ-ը խոր կսկիծով տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին, իր 65-ամյակի նախօրեին, Նյու Յորքում հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Ականավոր ռուս դիվանագետը կյանքից հեռացել է աշխատանքի վայրում: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վիտալի Իվանի Չուրկինի հարազատներին և մտերիմներին», - ասված է  ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել