Օր չի անցնում, որ հերթական «Հաճախորդը» կամ «Ճ կլասսի» ինչ-որ ՀՀԿ-ական մի տխմար հայտարարություն չանի Րաֆֆու մասին կամ չհոխորտա նրա հասցեին։ Ընդ որում, որպես կանոն նմանները դա անում են սեփական նախաձեռնությամբ՝ հույս ունենալով, որ իրենց քծնանքը կգնահատվի՝ առանց հասկանալու, որ մենակ ավելի են վնասում իրենց կուռքին՝ զզվանք առաջացնելով հասարակության մոտ։
Հերթական հերոսը ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանն է, ով, անդրադառնալով Րաֆֆու առաջ քաշած պահանջներին, Սերժ Սարգսյանի հրաժարական տալու և խորհրդարանը ցրելու վերաբերյալ, ասել է.
«Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ասել է, որ հրաժարական տա, դա լուրջ բա՞ն է։ Կամ նոր ԱԺ ձևավորի, ի՞նչ է, Րաֆֆին ինձնից լա՞վ տղա է, Րաֆֆին ինձնից շատ ծառայություններ ունի՞ այս երկրին մատուցած»։
Կներեք, բայց սույն սուբյեկտին երևի իր բոլոր տնեցիները չեն, որ ճանաչում են, էլ չխոսեմ ժողովրդի մասին, և ըստ այդմ, մեկը լինի հարցնի՝ էդ արածդ ի՞նչ է, պարոն Հարությունյան, որ մի հատ էլ զուգահեռներ ես տանում, ընդ որում ինչ-որ փողոցային մակարդակով։ Եթե հարցը չոր ես դնում, ապա հա, Րաֆֆին քեզնից լավ տղա է, թեկուզ մենակ նրա համար, որ պաշտոնական տվյալներով կես միլիոն չափահաս մարդու վստահությունն է վայելում, իսկ դո՞ւ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/162124287276936
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել