Թալիշի վերականգնման աշխատանքները երբեք էլ չեն դադարել. Արայիկ ՀարությունյանAysor.am-ը գրում է.

Թալիշի վերականգնման աշխատանքները երբեք էլ չեն դադարել, Aysor.am-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը։

«Թալիշի վերականգնման աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են», - ասաց նա։

Վարչապետն ասաց, թե Թալիշի վերականգնման վերաբերյալ քայլեր կատարվել են 1994 թվականի մայիսից սկսած մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը։

«Ընդամենը մի քանի օրով վերականգնվել են այդ աշխատանքները, բայց շարունակական են լինելու այդ ծրագրերը։ Ամեն օր այնտեղ աշխատանքներ են կատարվում՝ կամաց-կամաց, որովհետև ռազմավարական խնդիրների հետ կապված դեռ որոշումներ ունենք կայացնելու», - ասաց Արցախի վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել