Image may contain: 1 personՏեղական ինքնակառավարման մակարդակում առկա է մասնակցության երևույթը, երբ որևէ բնակավայրի բնակիչը մասնակցում է թե՛ տվյալ բնակավայրի կառավարմանը և թե՛ հոգսերը քաշելուն: Պետական մակարդակում այդ երևույթը բացակայում է, քանի որ ընդունված է կարծել, որ մասնակցությունն ապահովում է ողջ ժողովրդի (համամասնական ընտրակարգ) կամ որևէ տարածքի բնակիչների (մեծամասնական կամ նորօրյա խոսքով` վարկանիշային ընտրակարգ) ներգրավմամբ` ներկայացուցիչների ինստիտուտի միջոցով: Բայց երբ որևէ բարձրաստիճան չինովնիկ մամուլի ասուլիս է տալիս, ապա դիմացիները կա՛մ փորձում են նրան սխալ հանել (ընդդիմադիր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ) և կա՛մ օճառվել (իշխանամետ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ), իսկ չինովնիկն էլ ընդունում է, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Սակայն ո՛չ չինովնիկը և ո՛չ էլ լրագրողները երբևէ հարց չեն բարձրացնում, իսկ ինչ առաջարկ կարող էին ունենալ, որպեսզի լուծվեր քննարկվելիք խնդիրը, իսկ մեր երկրում, որքան ինձ է հայտնի, շատ ավելի շատ են հենց քննարկվելիք խնդիրները...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել