Արտահանման խթանման նպատակով Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայկական 5 ընկերություն` «Լենտեքս», «Արշալույս», «Ալեքս տեքստիլ», «Մոսինի» և «Հելլո», միասնական տաղավարով փետրվարի 14-17- ը մասնակցում էին Մոսկվայում անցկացվող «ՏեքստիլԼեգՊրոմ» տեքստիլի և թեթև արդյունաբերության 48-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին:
2016-ի փետրվարին և սեպտեմբերին կայացած ցուցահանդեսներին հայկական մասնակից ընկերությունները հանդիպել են ավելի քան 70 գնորդի ու մատակարարի հետ, ինչի արդյունքում կնքվել է արտահանման 12 պայմանագիր՝ մոտ 740 մլն դրամ արժողությամբ։ ԵԱՏՄ անդամակցությունն ավելի լավ պայմաններ է ապահովում հայ արտադրողների համար՝ անդամ երկրների շուկաներ մրցունակ պայմաններով ու գներով ապրանքների արտահանման համար, ինչից օգտվելով, հայրենական ընկերությունները կարող են շահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել խոշոր գնորդների հետ: