Զուրաբյան Լյովիկն ակտիվացել է։ Նախ նա հայտարարել է, որ թեկուզ ուժերի ու ռեսուրսների լարման գնով, բայց ՀԱԿ-ը մասնակցելու է ավագանու ընտրություններին։ Ուժերի լարման պահը նա մեկնաբանել է ՀԱԿ-ում ընթացող տրանսֆորմացիոն գործընթացներով և դրանց հետ կապված միջոցառումներով։
Նաև Զուրաբյանը, ըստ իս, դիմել է պոպուլիստական ու հաշվենկատ քայլի՝ այցելելով Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակում։ Ստյոպա Սաֆարյանը, ով այս հանդիպման ականատեսն է եղել, նշել է, որ պարզապես շատ մակերեսային զրույց է եղել, իսկ այցը զուտ քաղաքավարության դրսևորում է եղել։
Արա դե լա՜վ էլի, հիմա որ ասեմ, կասեք՝ ասում ա։ Զուրաբյանը ՀԱԿ-ի հերն անիծեց, հիմա էլ пакостник-ի իր խասյաթի համաձայն ուզում ա պղծի նոր կազմավորվող ու անհամեմատ ավելի առողջ ընդդիմադիր դաշտը ու դե ֆակտո իր վրա է ստանձնել այն դերը, որն ուներ Արթուր Բաղդասարյանը՝ 2008-ի ընտրություններին։ Այլ կերպ ասած՝ Զուրաբյանի կռուժոկը հասնելու է մենակ մի բանի՝ ավագանու ընտրություններին փոշիացնելու է ընդդիմության ձայները։
Ասա՝ տնաշենի տղերք, ի՞նչ կլիներ՝ մի կողմ դնեիք ձեր ամբիցիաները ու միավորվեիք հանուն մի գաղափարի... Բայց դե ո՜նց կլինի։ Առնվազն միամտություն է նման բան ակնկալել մեկից, ով հետևողականորեն ու հիմնահատակ ՀԱԿմեջ արեց սեփական քաղաքական ուժը՝ հանուն իր անձնական ամբիցիաների։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/254966014640328
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել