Newsarmenia.am-ը գրում է.

Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր Instagram-ում անդրադարձել է eg.ru-ին տված հարցազրույցի որոշ հատվածների, մասնավորապես, նրան, թե ինքը իբր սիրավեպ ունի հայտնի սուսերամարտիկ Թիմուր Սաֆինի հետ:

Հարցազրույցում տեղ էր գտել մի հատված, ըստ որի, այս պահին բուռն զարգացում է ապրում Յանա Եգորյանի և Ուզբեկստանում ծնված ու այժմ Ուֆայում բնակվող Թիմուր Սաֆինի սիրավեպը:
  


Օլիմպիական չեմպիոնուհին ընդգծել է, որ իրեն Թիմուրի հետ կապում է միայն լավ ընկերությունը և մարզական կարիերան, ավելացնելով, որ իր կյանքում կա տղամարդ, ով շատ թանկ է իր համար, և նման հոդվածները խաթարում են վստահությունը հարաբերություններում: Նա նշել է նաև, որ Թիմուրը նույնպես ունի իր անձնական կյանքը: «Հուսամ՝ այն լրագրողը, ով ինձանից հարցազրույց է վերցրել… մենք այլևս չենք հանդիպի, հակառակ դեպքում սուսերս կարող է կեղտոտվել»,- գրել է Եգորյանն իր Instagram-ում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել