Չգիտեմ՝ հավաստի՞ են աղբյուրները, թե ոչ, այսօր մի քանի լրատվական կայքերում կարդացի որոշ ապրանքատեսակների թանկացման մասին: Նման տենդենցները օրինաչափ են դարձել, ցանկացած ընտրություններից հետո որոշ օլիգարխներ գների բարձրացման միջոցով սկսում են հետ վերադարձնել իրենց ծախսած գումարները, օրինակ շաքարավազը 10 դրամ թանկացնելուց մեր հարգարժան Ալեքսանյանը օրական 50 մլն դրամ ավել եկամուտ է ապահովում: Եթե 10 օլիգարխ իրենց ապրանքները թանկացնեն 10 դրամով, արդյունքում առնվազն 20 օրից ժողովրդից հետ կհավաքեն իրենց 5000-ական դրամները, բացի դա էլ ես չեմ տեսել դեպք, երբ թանկացումից հետո լինի գների իջեցում: Այսպես բոլոր ոլորտներից կարճ ժամկետում կլինի հետ վերադարձ: Նույնիսկ Շուշանը ուզեց հետ չընկնել, որոշել էր գումարը հետ ստանալ կազմակերպված համերգների միջոցով, սուտ-ճիշտ ասում էին տոմսի միջին գինը 5000 դրամ էր:
Հ.Գ. Գրառումս կես կատակ, կես լուրջ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել