Մի ծերունի երեք որդի ուներ: Եվ նրանք ոչ մի կերպ չէին կարողանում միասին համերաշխ ապրել: Ծերունին շատ էր ուզում, որ իր մահվանից հետո որդիները խաղաղ ապրեն: Նա որոշեց դաս տալ նրանց:
Մի անգամ նա նրանց կանչեց իր մոտ և խնդրեց ավելը մեջտեղից երկու կես անել: Սկզբից փորձեց ավագ որդին, բայց որքան էլ ջանաց՝ ոչինչ չստացվեց: Միջնեկ և կրտսեր որդիների մոտ էլ ոչինչ չստացվեց: Այդ ժամանակ հայրը քանդեց ավելի կապերը, ծղոտների փնջերն առանձնացրեց իրարից, և որդիներին խնդրեց մի քանի ծղոտ կոտրել: Ինչ խոսք, որդիները հեշտությամբ կարողացան կոտրել:
Այդ ժամանակ հայրն ասաց.
- Կյանքում էլ ճիշտ այդպես է: Եթե դուք միասին լինեք, ոչ ոք չի կարողանա կոտրել ձեզ, իսկ առանձին լինելիս ձեզ հաղթելը նույնքան հեշտ է, որքան երկու ծղոտ կոտրելը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatsarkavag/posts/457322114336264
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել