Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրով Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը ևս $4,8 մլն կտրամադրի ՀՀ-ին:
Գործող համաձայնագրում փոփոխություն կատարելու եւ լրացուցիչ օժանդակություն ստանալու վերաբերյալ որոշման նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:
Համաձայնագրի շրջանակում ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող գումարը կկազմի $61,1 մլն:
Մասնավորապես՝ նախատեսվում է «Գործընկերություն գյուղական բարեկեցության համար» ծրագրին կուղղվի $800 հազ., գյուղական զարգացման ընդլայնված նախաձեռնությանը՝ $700 հազ., մշակութային զբոսաշրջություն ծրագրին` $1 մլն, ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի աջակցությանը` $500 հազ., առաջատար գիտություն և համագործակցություն ռեսուրսների ինտեգրացված զարգացմանը` $1,5 մլն և քաղաքացիական ավիացիայի բնագավառում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ $300 հազ: