Հայաստանը 21 հորիզոնականով առաջադիմել է հեղինակավոր Heritage Foundation կազմակերպության կողմից հրապարակվող տնտեսական ազատության ինդեքսում։ 2017 թվականի ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 33-րդ տեղը:
Հայաստանի տնտեսական ազատության աստիճանը գնահատվել է 70.3 միավոր, որը 3.3 կետով բարձր է նախորդ տարվա գնահատականից։ Տնտեսական ազատության աստիճանը գնահատվում է 12 չափանիշների հիման վրա, որոնք բաժանված են 4 խմբի։ 1-ին խմբի՝ օրենքի իշխանության չափանիշներից երկուսի գծով բարելավում է գրանցվել։
Կառավարության ծախսումների չափանիշը բարելավվել է և հասել 81.7, իսկ հարկային բեռի առումով դիրքերը վատացել են։
Բիզնեսի և աշխատուժի ազատության առումով ունենք առաջընթաց, դրամավարկային ազատության աստիճանը չի փոխվել։ Առևտրի ազատության հարցում միավորը նվազել է մինչև 80.2, իսկ ներդրումային և ֆինանսական ազատությունների առումով փոփոխություններ չկան։